Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Վահան Կոստանյ...

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։

Կոստանյանը ստացած նվերը հանձնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նվերի արժեքը գնահատվում է 101 հազար 228 դրամ։

Հիշեցնենք, որ 60 հազար դրամը գերազանցող նվերները պաշտոնյաները հանձնում են պետությանը կամ համայնքին։