Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Այս մասին Քըլըչը գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում։ «Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածի ընտանիքին (խմբ. Սերդար Քըլըչը գրառումն արել է օգոստոսի 14-ին, երբ հայտնի էր մեկ զոհի մասին) և շուտափույթ ապաքինում մաղթում այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,-գրել է նա։



