Թուրքիայի Հաթայ նահանգում այսօր՝ մայիսի7-ին, 4,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Հաղորդման համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11։36-ին Կիրիխանի շրջանում։
Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորության վրա։



