Թուրքիայի հարավ-արևելքում հրթիռակոծության հետ...

Առնվազն երեք մարդ է զոհվել, վեցը վիրավորվել են երկուշաբթի օրը թուրքական Քարքամիշ քաղաքի վրա սիրիական կողմից հրթիռակոծության հետևանքով։ Զոհվածների թվում կա մեկ երեխա, հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։

Գազիանթեփ նահանգի նահանգապետ Դավութ Գյուլն ավելի վաղ հայտնել էր Քարքամիշ քաղաքի ուղղությամբ հինգ հրթիռի արձակման և դրա հետևանքով երկու զոհի մասին։ Նրա խոսքով՝ տուժել է վեց մարդ, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։