Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի շուրջ կկայանա երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, Բուխարեստում, հաղորդել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:
Ներկա պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:
Ավելի վաղ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր էին ստորագրել, որով խոստացել էին օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում, ինչպես նաև վերացնել զենքի մատակարարման արգելքը: