Թուրքիայի և Իսրայելի նախագահները հարաբերությո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա անելիքների հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:

Այս մասին,  հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու որոշումը համարում է կարեւոր քայլ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դրական զարգացման ուղղությամբ։

Նշելովոր դեսպանների նշանակմամբ հարաբերությունները նոր թափ կստանան՝ Էրդողանը հայտնել էոր իրենք կողմ են փոխադարձ զգացմունքների, հարգանքի հիման վրա համագործակցության և երկխոսության զարգացմանը։