Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրանում խաղաղությանը և կայունությանը։ Նա հավելել է, որ Անկարան երբեք չի աջակցել Իրանի գործերին արտաքին միջամտություններին։



