Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իբրահիմ Ռայիսին առաջիկա բանակցություններում կքննարկեն Գազայում հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու քայլերը: Այս մասին հայտնել է «Irna» գործակալությունը։
Իրանի նախագահի՝ երկու անգամ հետաձգված այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ հունվարի 24-ին: «Գազայում իրավիճակը, այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել այդ առումով, կլինեն բանակցությունների գլխավոր օրակարգը։ Ըստ թուրքական մամուլի՝ առաջնորդները կքննարկեն Պաղեստինում հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու քայլերը։ Քննարկվելու են նաև տարածաշրջանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը։