Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ֆրանսիա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 2-ին պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում և կհանդիպի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, մասնավորապես, Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Եվրոպայի անվտանգությանը, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմին, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածին և Սիրիային վերաբերող հարցեր:

Նախատեսվում է, որ Ֆիդանը շեշտելու է Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում դրական օրակարգի առաջմղումն ու սերտ երկխոսության կարևորությունը: Թուրք նախարարը նշելու է նաև, որ Թուրքիան աջակցում է փոխադարձ ներդրումների և առևտրի ծավալների մեծացմանը միտված գործողությունները:

Անդրադարձ է կատարվելու նաև էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին: