Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտնում է թուրքական մամուլը։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղ կարգավորման, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Այցի ընթացքում ԱԳ նախարարին կընդունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։



