Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Լաչինի միջ...

Թուրքիան կողմ է, որպեսզի շտապ խաղաղության համաձայնագիր կնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այստեղ կարծում են, որ դա թույլ կտա կայունություն ապահովել իրենց շրջապատող տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։

«Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին եւ Հայաստանին վերաբերող նախաձեռնությունները եւ միջազգային հանրությանը կոչ է անում նույնպես պաշտպանել դրանք՝ տարբերություն չդնելով կողմերի միջեւ։ Տարածաշրջանում կայունության ճանապարհը համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման միջով է անցնում, եւ դրա համար կարեւոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։

Նա Լաչինի միջանցքն անվանել է Ադրբեջանի տարածք՝ նշելով, որ Բաքվում իրավունք ունեն ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք այնտեղ անհրաժեշտ են համարում, ապահովելու համար իրենց անվտանգությունն ու ինքնիշխան իրավունքների պաշտպանությունը։