Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայ...

Մայիսյան ընտրություններից հետո տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նիստում անդրադարձ է կատարվել Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում առկա ճգնաժամային իրավիճակներին, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, սիրիացի փախստականների հարցին և այլն:

Նիստի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և ցանկանում է շուտափույթ խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության և կայունության կովկասյան տարածաշրջանում։