Անկարան չի աջակցում պատժամիջոցներին, որոնք միակողմանիորեն կիրառվում են տարբեր պետությունների նկատմամբ՝ առանց ՄԱԿ-ի աջակցության, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հնդկաստանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նրա հանդիպումից առաջ Չավուշօղլուին հարցրել են, թե որքան ժամանակ, նրա կարծիքով, Թուրքիան կկարողանա դիմակայել հակառուսական սահմանափակումների ներդրմանը։
«Մենք դիմադրելու կարիք չունենք, մենք ինքներս ենք որոշումներ կայացնում որպես ինքնիշխան պետություն։ Մենք չենք միանում որեւէ միակողմանի պատժամիջոցների, աջակցում ենք միայն նրանց, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի աջակցությամբ։ Այնպես որ, դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև մենք չենք պաշտպանում Իրանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ պատժամիջոցները»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
«Մենք ինքներս ենք որոշում կայացնում։ Ոչ ոք չի կարող մեզ վրա ճնշում գործադրել», - հավելել է Չավուշօղլուն։



