
Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնությունը։
Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:
«Մենք ողջունում ենք Իսրայելի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը։ Մենք կոչ ենք անում կողմերին լիովին պահպանել հրադադարն առաջիկա կրիտիկական ժամանակահատվածում», - ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։