Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին, մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը, դեմ է ցանկացած արտաքին միջամտության և ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածության սրման կանխումը բխում է Թուրքիայի շահերից։



