Թուրքիան ու Ադրբեջանը դառել են Փաշինյանի քարո...

Մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, երբ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա։ Այս մասին ասյօր՝ հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Հայաստանի ժողովուրդը այդտեղ չկա, կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը բնականաբար իր խնդիրն է լուծում, իր իշխանություն պահպանելու հարցն է լուծում։ Երբ այդ տեսակետից ես նայում, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ Բնականաբար ինքը ուզում է իր իշխանությունը պահպանի և դա միայն մի ձևով կարող է անել, ստանալ այս ձևի գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձել օգտագործել նախընտրական իր քարոզչության մեջ և ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը մեծ դարակազմիկ հարց է լուծել, խաղաղություն է բերել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։