Թուրքիան շարունակում է հարաբերությունները Հայ...

«Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում Թուրքիան սահմանափակվում է փոքրիկ խորհրդանշական ժեստերով, որոնք որևէ գործնական արդյունք Հայաստանի համար չունեն, Հայաստանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը հրամցնել այդ ժեստերը որպես պատմական դեպքեր։ Բայց ինչպես վկայում է  Միրզոյան-Չավուշօղլու վերջին մամուլի ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորել Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններով ու շարունակում է  խոսել նախապայմանների լեզվով, թեև հանդիպումների առաջին փուլում երկու կողմում ասում էին՝ նախապայմաններ չկան»,-այս մմասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկ,յանը՝ ընդգծելով , որ  Թուրքիան որևէ գործողություն վերջնական չի իրականացնի, այլ շարունակելու է  իր ճնշումները մինչև Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը թեև Հայաստանը կոչում է խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի հիմքեր ստեղծող պայմանագիր է։

Մանրամասն՝ տեսանյութում։