Թուրքիան Ռուսաստանի հետ C-400-ների մատակարարմ...

 Թուրքիան Ռուսաստանի Դաշնության հետ C-400-ների նոր խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել:

Այս մասին, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

Ըստ տեղեկության՝ պայմանագիրը ենթադրում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում։

Թե երբ է կնքվել պայմանագիրը, Շուգաևը չի հստակեցրել: