
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի վրա հարձակումները մեծ աղետի չվերածվեն։
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այնպես անենք, որ Իսրայելի և նրա կողմնակիցների կողմից մեր հարևան Իրանի դեմ հարձակումները մեծ աղետի չվերածվեն։ Իրանի վրա հարձակումն անընդունելի է», - ասել է Թուրքիայի առաջնորդն Անկարայում արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հեռարձակումը իրականացրել է TRT Haber հեռուստաալիքով։