
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի զոհերի հարազատներին և բարեկամներին։
«Խորը ցավով ենք հայտնում, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, հարյուրավորները ծանր վիրավոր են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ ապաքինում։ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։