«Տիգրան Ավինյանի հայրը, երբ մարդկանց հետ էր խոսում, օպելի վարորդներին ասում էր՝ «համբալ»։ Բնականաբար, իր թաղապետերին էլ կանչել, դասեր են անցկացրել, ասել են՝ կկանգնեք ու կասեք՝ «բուտկի պաշտպան» կամ «բուտկիչիների պաշտպան»։
Ես նորից եմ ասում՝ ինձ համար պատիվ է լինել քաղաքացիների կողքին։ Օրենքը պաշտպանելը, օրենքի գերակայության ապահովումը կարևոր են։
Այսինքն՝ իմ ասածը նորից կրկնում եմ․ կա դատարանի որոշում, կա սեփականության վկայական։ Ուզում եմ, որ հանրությունն էլ տեղյակ լինի իրական իրավիճակից։ Մարդիկ ունեն սեփականության վկայականներ, կա դատարանի որոշում, որով դատարանը պահանջում է զերծ մնալ այդ գործողությունից։ Եթե նրանք մարդուն զրկում են սեփականությունից, պարտավոր են փոխհատուցել նրա գույքի արժեքը։ Շատ ուղիղ եմ ասում՝ պարտավոր են։
Հիմա, եթե իրենք քանդում են այդ գույքը, հարց եմ տալիս՝ գույքը գնահատե՞լ են։ Թող ներկայացնեն գույքի գնահատման փաստաթղթերը։ Եթե հանրային գերակա շահ են ճանաչում, դրան հաջորդում է նաև գույքի գնահատումը։ Գույքը գնահատելուց հետո պետք է մարդուն փոխհատուցում տան, նոր միայն քանդման հարցը քննարկեն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



