Թուրքիան պատրաստ է հարաբերություններ կարգավոր...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրին։

Նա նշել է, որ Վաշինգտոնում կողմերը վերջնական համաձայնագիր չեն ստորագրել և իրենք ակնկալում են, որ համաձայնագիրը կստորագրվի 2026-ի առաջին կեսին։

«Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- մասնավորեցրել է Ֆիդանը։