Թուրքիան պաշտպանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի...

Թուրքիան պաշտպանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական սադրանքը։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱԳՆ-ին, ապրիլի 12-ին տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել ապրիլի 11-ին Հայաստանի սադրանքի պատճառով ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է»,- մեջբերել են ԶԼՄ-ները։