Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, հայտարարել է․
«Թուրքիան դիմակայելու է ցանկացած սադրանքի։ Նախագահ Էրդողանի դիրքորոշումն այս հարցում բացարձակապես հստակ և կոշտ է։
Թուրքիան չի ցանկանում մասնակցել այս շարունակվող անարդար պատերազմին, մենք կտրականապես դեմ ենք, որ մեզ ներքաշեն այս պատերազմում։ Մենք լիովին վճռական ենք չտրվել սադրանքներին»։
Ֆիդանն այս հայտարարությունն արել է Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ։



