Անկարան հույս ունի, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում, հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյային:
Կրեմլում չեն բացառել, որ Պուտինը կարող է հանդիպել Էրդողանի հետ Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ Խորհրդակցության շրջանակում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը Աստանայում կկայանա Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովը:



