Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ...

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին հինգշաբթի օրը բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Պատերազմը, որը 21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլել և ավերել է մի ամբողջ երկիր, պետք է հնարավորինս շուտ ավարտվի»,- Ֆիդանի խոսքերը մեջբերում է Hurriyet թերթի կայքը:

 Հիշեցնենք, որ նոյեմբերին Ֆիդանը ռուս-ուկրաինական պատերազմի արդարացի լուծման պայման էր անվանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը և նշել, որ Անկարան շարունակում է ընդհանուր եզրեր փնտրել Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների միջև: