Թուրքիան Հալեպում վերաբացել է իր գլխավոր հյու...

Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով փակվելուց 12 տարի անց Թուրքիան հունվարի 20֊ին վերաբացել է իր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։ 

Ավելի վաղ Թուրքիան վերսկսել էր Դամասկոսում իր դեսպանատան գործունեությունը, որը փակ էր 2012 թվականից։ Դեսպանությունը սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերի 14-ից։