Թուրքիան և Եգիպտոսը ռազմական համաձայնագիր են...

Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Կահիրե կատարած այցի շրջանակներում Թուրքիայի և Եգիպտոսի միջև ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Կողմերը ստորագրել են ռազմական շրջանակային համաձայնագիր, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթղթեր։

Բանակցությունների արդյունքում երկրները նպատակ են դրել երկկողմ ապրանքաշրջանառությունը 9 միլիարդ դոլարից հասցնել 15 միլիարդ դոլարի։