Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են ուժեղացնել ՆԱՏՕ-ն

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում տարածաշրջանային զարգացումներից բացի քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: 

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են սերտացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցում և բարձրացնել «Հյուսիսատլանյան դաշինքի» (ՆԱՏՕ) դիմադրողականությունը։

Նշենք նաև, որ նախորդ շաբաթ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Թոմաս Բարաքն էլ հայտարարել էր, որ  Թուրքիան Ռուսաստանի դեմ պայքարում Եվրոպայի համար վահանի դեր է կատարում և տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը հավասարակշռելու հարցում կարևոր ազդեցություն ունի: