Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են բոլոր ոլո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են աշխատանքը բոլոր ոլորտներում և առաջին հերթին՝ առևտրի բնագավառում համագործակցության իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։

Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան գոհունակությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացմանը և աջակցում է այդ գործընթացին։

Թուրքիայի առաջնորդը նաև շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա և գալիք Ամանորի առթիվ։