Թուրքիան դադարեցրել է ՌԴ-ից ինքնաթիռների լիցք...

Թուրքիայում ԱՄՆ-ի պահանջով դադարել են սպասարկել և լիցքավորել ռուսական և բելառուսական ավիաընկերությունների ավելի քան երկու տասնյակ Airbus և Boeing ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է «Թուրքիայի Էկոնոմիկա» Telegram ալիքը՝ վկայակոչելով Airporthaber պարբերականը։

Ռուսական ինքնաթիռներն այժմ ստիպված են, առանց վերալիցքավորման թռչելով Թուրքիայից, վայրէջք կատարել Սոչիում, այնտեղ լիցքավորվել, այնուհետև շարունակել թռիչքը։

Խոսքը մասնավոր, բեռնատար, առևտրային և չարտերային ինքնաթիռների մասին է, որոնք պարունակում են ամերիկյան բաղադրիչների ավելի քան 25 տոկոսը։ Արգելքը պնդել է ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության վարչությունը։ Բացի այդ, թուրքական դրոշի ներքո գտնվող ինքնաթիռներին արգելվում է վառելիք գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Գազպրոմ» և «Լուկօյլ» նավթային ընկերություններից։

Ստամբուլում ինքնաթիռների լիցքավորման մերժման մասին հաղորդագրությունները հաստատել են երկու ավիաընկերությունների աղբյուրները։ Ընդ որում, «Աերոֆլոտ»- ից հայտնել են, որ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիայի քաղաքներ սովորական ռեժիմով, ըստ չվացուցակի, թռիչքների հայտարարված ծրագրի շրջանակներում»: