Թուրքիան, Ադրբեջանը և Արևմուտքը պահանջում են,...

«Սորոսածին» Դանիել Իոաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը խնդիրներ է առաջացնում մեր երկրի համար․ «Ինչպես գիտեք Սահամանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ նաև Արցախի հետ կապված հարցեր կան։ Ադրբեջանի դիվանագիտությունը հաճախ սա օգտագործում է, որպեսզի աշխարհին ապացուցի, որ Հայաստանը ռևանշիստական պետություն է։ Վարչապետ Փաշինյանը փորձում է ամեն ձև հակազդել, ամեն ձև ցույց տալ, որ Հայաստանը ռևանշիստական մոտեցումներ չունի, դրանով, այդ թվում Սահամանդրության նախաբանի հղումները վերանայելով»,-հայտարարել է նա։

Այս հայտարարությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ բացի Ադրբեջանից ու Թուրքիայից Հայաստանի Սահամանդրության փոփոխության հարցում հետաքրքրված է նաև Արևմուտքը և «սորոսածնի» ոգևորությունը այդտեղից է գալիս։