Թուրքիա–Հունաստան բարձր մակարդակի խորհրդի 6-ր...

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով փետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա։ Պաշտոնական այցի շրջանակում Միցոտակիսը և Էրդողանը կմասնակցեն «Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նիստի շրջանականերում կքննարկվեն երկկողմ հարաբերություններն իրենց բոլոր ասպեկտներով, ինչպես նաև կքննարկվի երկու երկրների համագործակցության առաջընթացի հնարավորությունները։

Նախատեսվում է նաև, որ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին։