
Թուրքական լիրան գնային ռեկորդային անկում է արձանագրել ամերիկյան դոլարի հանդեպ։ Գնանկումը կազմել է 11,99 տոկոս, մեկ ամերիկյան դոլարի դիմաց հասնելով 41,1 լիրայի։
Առաջին անգամ պատմության մեջ մեկ դոլարի փոխարժեքը գերազանցել է 41 լիրան։ Թուրքական ընկերությունների բաժնետոմսերը նույնպես էժանացել են, իսկ պետական տասնամյա արժեթղթերի եկամտաբերությունը աճել է՝ հասնելով այս տարվա առավելագույն ցուցանիշին։