«Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական շուկ...

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ «Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական շուկա մշտապես քննարկման թեմա է եղել։ Նրա խոսքով՝ մինչ այժմ այն չի իրականացվել բացառապես քաղաքական պատճառներով։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ավիափոխադրումների ոլորտում համագործակցության ակտիվացմանը։ «Այսօր արդեն տեսնում ենք, որ «Թուրքական ավիաուղիները» հայտնել է Երևան թռիչքներ իրականացնելու մտադրության մասին։ Չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, ակնհայտ է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,– ընդգծել է Խանդանյանը։