Թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մ...

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է ապահովեն ադրբեջանցիների երթևեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Կառավարության որոշումները դրվել են e-draft-ում հանրային քննարկման, դրանից հետո ուղարկվել են վարչապետի աշխատակազմ հետագա շրջանառության համար, ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի, բնականաբար, նշված բոլոր հատվածներում  որոշակի աշխատանքներ են պլանավորված», - ասաց նա:

Բադասյանը նաև նշեց, որ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա, քանի որ անհրաժեշտություն չկա: