![Turkik Union և Azu International հայտնվել են...](/imgs/posts/medium/2023/08/b69d26c.jpeg)
Երկու թուրքական ընկերություններ հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ, ինչի արդյունքում դրանցից մեկի աշխատակիցները սահմանափակվել են բանկային փոխանցումներ ուղարկելու և ստանալու հարցում, գրում է Aydınlık թերթը։
Ինչպես նշում է թերթը, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ արտահանող Turkik Union-ը և Azu International-ը։ Առաջին ընկերության աշխատակիցները պատմել են, որ դրանից հետո թուրքական բանկերը սկսել են հրաժարվել նույնիսկ ընկերության ներքին գործառնություններն իրականացնելուց։ Թեև Միացյալ Թագավորության ծանուցումը ցույց էր տալիս, որ միայն կազմակերպությունն է պատժամիջոցների ենթարկվել, նույնիսկ սեփականատերերն ու աշխատակիցները սահմանափակված են եղել գումար ուղարկելու և ստանալու հարցում:
Aydınlık-ը շեշտում է, որ «Թուրքիան գտնվում է Արևմուտքի ճնշման տակ», չնայած այն հանգամանքին, որ նա չի միացել հակառուսական պատժամիջոցներին։