Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: