Թուրանի բանակի խնդիրը միգուցե ապագայում կարող...

Թուրանի բանակի խնդիրը միգուցե ապագայում կարող է իրականություն դառնալ:  Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ հենց հիմա դա ուղղակի խոսակցություն է, որը Թուրքիան օգտագործում է արտաքին քաղաքականության շահերի շրջանակում:

«Պանթուրքիզմի գաղափարախոսությունը՝ որպես Անկարայի արտաքին քաղաքականության հիմքերից մեկը, դրսեւորվում է, այդ թվում, թյուրքալեզու երկրների հետ ռազմական համագործակցության ընդլայնմամբ»,- նշեց նա:

Սաֆրաստյանը հավելեց, որ պանթյուրքիզմը Թուրքիայի արտաքին քաղաքականության միակ գաղափարախոսական հիմքը չէ, դրանում առկա են նաեւ պանիսլամիզմի եւ նեոօսմանիզմի տարրեր: