Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։
Տուն էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակը՝ անկախ նրանից տունը Երևանում է, մարզերում թե արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդենտ է թե Սփյուռքի ներկայացուցիչ։
Տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հիփոթեքային վարկավորման բազմաթիվ առաջարկներին և ցանկության դեպքում ձեռք բերելու անշարժ գույք տեղում։
MyHome․ Հիփոթեքային վարկ Երևանում և մարզերում տուն գնելու համար
MyHome հարթակն առաջինն ու միակն է շուկայում, որն առաջարկում է առաջնային շուկայից անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար։
MyHome հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից հարթակում արդեն իսկ ներկայացված են նաև երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան:
էքսպոյի այցելուները կստանան հատուկ առաջարկ առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար՝ տարեկան 12,5% (13%-ի փոխարեն)։
Քո տունը Հայաստանում․ Հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար
Անկախ բնակության երկրից` Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դիմել Ամերիաբանկ հիփոթեքային վարկավորման համար և գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։
Վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի բնակության վայրից, անկախ ՀՀ-ում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից և առանց տրամադրման ու սպասարկման վճարների։
Ներդրումային վարկ արտերկրում տուն գնելու համար
Ամերիաբանկի ներդրումային վարկը Հայաստանում 1-ին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: Վարկի համար կարելի է դիմել նաև որպես ֆիզիկական անձ ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնելու կամ բիզնեսում ներդրում կատարելու համար:
Ներդրումային վարկերի համար Ամերիաբանկն էքսպոյի այցելուներին առաջարկում է բանկի ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով և եվրոյով վարկերի համար, համապատասխանաբար՝ 13%, 9,5% և 7,5% տարեկան տոկոսադրույք։
Տուն էսքպոյի բոլոր երեք օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացնում են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար։
Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը հիփոթեքային վարկերի շուկայում՝ շուկայի 22% մասնաբաժնով և ավելի քան 285 մլրդ դրամ վարկային պորտֆելով (30․09․2024թ․ դրությամբ): Հատկանշական է, որ 2024թ. առաջին 9 ամսում բանկի հիփոթեքային վարկերի մոտ 50%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome հարթակի միջոցով։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: