Թումանյան 39 հասցեում կառուցվող մանսարդային հ...

Երեւանի Թումանյան 39 հասցեում տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելուց հետո՝ բազմաբնակարան շենքը սպասարկող համատիրությունը համայնքի աջակցությամբ ամբողջությամբ ապամոնտաժել է մանսարդային հարկը: Այդ մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 11-ին տրված շինթույլտվությամբ շենքի 2 բնակիչներ տանիքի շուրջ 295 քմ տարածքի վրա փաստացի սկսել էին հավելյալ 6-րդ հարկ կառուցել:

Այդ բնակիչներից մեկը՝ Ռուբենը, նշեց. «7 ամիս կառուցել ենք, ոչ ոք մեզ մոտ չի եկել, ոչ մի բան չի ասել: Հիմա ինչի՞ հիման վրա եք եկել, ինչ-որ թուղթ կա՞ քանդելու համար»:

Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողագործության բաժնի պետի տեղակալ Մաղինակ Միլիտոսյանն էլ պարզաբանեց, որ քաղաքապետի որոշմամբ շինթույլտվության որոշումը կասեցված է, եւ այդ որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից, իսկ այդ դեպքում շինությունը համարվում է ինքնակամ շինություն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: