Ծովագյուղում կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորան...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։

Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, Ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ 

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորը՝ կապարակնքվել։

«ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2մլն ՀՀ դրամի չափով։