Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մ...

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել:  Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը։

Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:

«Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»,- նշվում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ: