
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում որոշեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 24/16 հասցեում գտնվող անշարժ գույքը կտրամադրի վարձակալության մրցութային եղանակով 10 տարի ժամկետով, որպես սրճարան օգտագործելու նպատակով:
Նշվում է, որ այդ գույքը այս պահին որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից չի օգտագործվում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրած մրցույթի անցկացման չափորոշիչները ներառվել են «Վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում։
Վերոնշյալ անշարժ գույքը վարձակալելու դեպքում վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով բարեկարգել անշարժ գույքը, նպաստել պետական բյուջեի մուտքերի ավելացմանը։