
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները փաստացի ավարտված են, բայց կխնդրեմ այդ պատնեշները դեռ ժամանակավոր թողնենք, քանի դեռ քննարկվում է այդ երկրորդ փուլի աշխատանքները և նույնիսկ ճանապարհի լայնացման աշխատանքները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սամվել Ղուկասյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Ես ոնց հասկանում եմ, ռիսկը ոչ միայն այդ փլուզված հատվածում է, այլ նաև հարակից հատվածներում այդ ռիսկը կա և որպեսզի չունենանք հնարավոր փլուզում նաև ամրացման աշխատանքներ պետք է արվեն հարակից հատվածներում, որոնք որ դեռ փլուզված չեն բայց այդ վտանգը ունեն։
Հետևապես նաև պետք է խնդրեմ հասկանալ որոշակի ժամանակացույց այդ գործողությունների, որպեսզի նաև պլանավորենք, հասկանանք։ Ավարտված են առաջին փուլի աշխատանքները, այն հատվածը, որը փլուզված էր, վերականգնված է։ Հիմա այս երկրորդ փուլի մասով պետք է հաջորդիվ խնդրեմ որոշակի ժամանակացույց տրամադրել»։