Հրապարակը գրում է․
«Թշնամին սկսել է կրակել նաեւ սահմանի այլ հատվածներում: Մասնավորապես` կրակում են Վարդենիսի հատվածում: Սոթք հանքավայրի մեր աղբյուրը նշում է, որ հանքավայրում աշխատանքները դադարեցված են եւ աշխատողներին էվակուացրել են տարածքից:
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նաեւ գրում են, որ մի քանի դիրքեր անցել են իրենց հսկողության տակ: Գեոպրոմայնինգ ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները, ասելով.
«Ժամը 17:15-ի սահմաններում սկսել են կրակել: Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը եւ էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»: