Թշնամին Մարտակերտի և Մարտունու շրջաններում կի...

Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում   ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։