Թշնամին հայտնում է, որ ՀՀ քաղաքացու է առևանգե...

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ (Աղավնո) գյուղի տարածքով: 

Նա ձերբակալվել է։ 

Նշենք, որ հայկական կողմից դեռ որևէ տեղեկատվություն կամ հերքում չկա։