Հայոց Բանակի ամրապնդումը պետք է լինի մեր երկրի զարգացման գրավականը, բայց այս իշխանության համար բանակը գերակայություն չի համարվում: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրւոյցում ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:
«Մեր բոլորի նպատակը պետք է լիներ Ադրբեջանի հետ մեր ռազմական բալանսի վերականգնումը, մենք տեսնում ենք բանակի հետևողական կազմաքանդում, շարունակում են համակարգը թուլացնել անընդհատ փոփոխություններ անելով»-ասաց նա:



