«Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ մյուս վիրավոր զինծառայողների մոտ նույնպես կա որոշակի դրական տեղաշարժ:
«Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ: Ովքեր որ գտնվում են Սիսիանում, բավարար է վիճակը, որևէ խնդիր չունենք»,- ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում։



